-
15.09.2020|
00:06
Նայեմ խորքդ ու հեկեկամ,
Զուր պարպված օրվա
համար։
-
11.09.2020|
00:04
Օգնիր, Տեր իմ, լուծս քաշել
լուռ ու անդուլ,
Մեծ հավատքով,
որ Դու կգաս չորրորդ ժամին
ՈՒ կազատես Քո որբուկին`
Ցավի անտես գալարներից:
-
08.09.2020|
00:03
Արևագալներն այլևս չեն շոյում,
Թող Քո սուրբ կամքը լինի:
Խոնարհում եմ հիվանդ գլուխս
ոտներիդ մոտ,
Փորձում լսել ձայնդ, կամքդ:
-
04.09.2020|
00:08
Տե՜ր, ես քո անզոր տատրակն եմ,
Որ ամեն վայրկյան կտուցս մեկնած
Քեզ եմ հոտոտում:
-
31.07.2020|
00:03
Առաքյալն ասում է.
-Ինձ համար ապրելը Քրիստոս է,
մեռնելը` շահ:
-
28.07.2020|
00:06
Արշալույսները կրկին ցող են
մանում,
Անձրևն է լալիս,
Դու կրկին, Տեր իմ, այցի ես գալիս…
-
24.07.2020|
00:02
Ձեռներս մոմեր արած
Դեպ Քեզ եմ պարզել…
Շրջապատիր մեզ Քո հրեշտակներով,
Թող նրանք երգեն.
-Սուրբ ես, Սուրբ ես, Տե՜ր:
-
21.07.2020|
14:04
Հները անցան, նորերը եկան.
Վերափոխումն է։
Կրկին մեր կողքին կկանգնեն նրանք`
Հավատքի հայրեր Մովսեսն ու Եղիան։
-
21.07.2020|
13:53
Տեր, հանիր մեզ մեր ընկած
տեղերից.
Թող կորուստների ու ցավի այս երթը
Կանգնի գեթ մի պահ.
Տուր շունչ քաշել, Տե՛ր:
-
14.07.2020|
13:52
Դի՛ր մեր գլխին Փրկությանդ
սաղավարտը,
Հողին խոնարհված մեր գաղջ մարմինը
Բարձրացրու նորեն
Հակինթե երգեր երգելու համար։